Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսսեն կանչեց Ամինադաբին ու նրան անցկացրեց Սամուելի առջևից։ Սամուելն ասաց. «Ոչ էլ սրան է Տերն ընտրել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հետո Հեսսեն կանչեց Աբինադաբին և նրան անցկացրեց Սամուելի առջևով. և Սամուելն ասաց. «Տերը սրան էլ չի ընտրել»։ |
Հեսսեի երեք ավագ որդիները Սավուղի հետ պատերազմի էին գնացել։ Պատերազմի գնացած որդիների անուններն էին. անդրանիկ որդունը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Ամինադաբ և երրորդինը՝ Սամաա։
Կարիաթ-Յարիմի այրերը եկան, այնտեղից վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը և տարան Ամինադաբի տունը, որը մի բլրի վրա էր։ Եվ նրա որդի Եղիազարին մաքրագործեցին, որ պահպանի Տիրոջ Ուխտի տապանակը։