Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղը հրաման տվեց ժողովրդին և հաշվառում անցկացրեց Աղիմում։ Չորս հարյուր հազարանոց հետևակ զորք կար, երեսուն հազարանոց հետևակ զորք էլ՝ Հուդայից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սավուղը հավաքեց զորքին և հաշվառման հանդես կատարեց Տեղայիմում. հետևակ զորքը երկու հարյուր հազար մարդ էր, տասը հազար էլ Հուդայի մարդկանցից էին։ |
Սավուղը Բեզեկում նրանց զորահավաք արեց. Իսրայելի բոլոր մարդիկ վեց հարյուր հազար հոգի էին, իսկ Հուդայի մարդիկ՝ յոթանասուն հազար։
Սամուելը վեր կացավ և Գաղգաղայից գնաց իր ճանապարհով։ Մնացած զորքը միացավ Սավուղին, որ դիմադրի իրենց վրա հարձակվողներին։ Երբ նրանք Գաղգաղայից ելան ու հասան Բենիամինի երկրի Գաբաա քաղաքը, Սավուղը հաշվեց իր հետ գտնվող զինվորներին և տեսավ, որ ինքն ունի մոտավորապես վեց հարյուր զինվոր։