Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս քարաժայռերից հյուսիսի կողմինը դեպի Մաքմաս էր ուղղված, իսկ հարավայինը՝ Գաբայե։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ քարաժայռերից մեկը հյուսիսային կողմից ցցված էր Մաքմասի դիմաց, իսկ մյուսը հարավային կողմից՝ Գաբաայի դիմաց։ |
Պիտի անցնի ձորերով, հարձակվի գաբավոնացիների վրա, ահաբեկի Ռաման՝ Սավուղի քաղաքը. Գալիմի դուստրը պիտի փախչի։
Սամուելն ասաց. «Այդ ի՞նչ ես արել»։ Սավուղն ասաց. «Երբ տեսա, որ իմ ժողովուրդն սկսեց ինձ լքել, և դու չեկար քո նշանակած օրը, իսկ այլազգիները հավաքվեցին Մաքմասում,
Իսրայելի այրերից երեք հազար մարդ ընտրեց, որոնցից երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթել լեռան վրա, իսկ հազարը՝ Հովնաթանի հետ, Բենիամինի Գաբաայում։ Մնացած ժողովրդին արձակեց, որ ամեն մեկը գնա իր բնակության վայրը։
Հովնաթանը սպանեց Նասիբ այլազգուն, որ բլրի վրա էր, և այլազգիներն այդ իմացան։ Սավուղը շեփոր հնչեցրեց ամբողջ երկրում և ասաց. «Ծառաներն ապստամբեցին»։
Հովնաթանն ուզում էր անցնել այլազգիների ճամբարը, որ գտնվում էր կիրճի մեջ, բայց այդտեղ տանող ճանապարհի այս ու այն կողմում քարաժայռեր էին բարձրանում, որոնցից մեկը կոչվում էր Բազես, իսկ մյուսը՝ Սենարա։
Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերևս Տերը մեզ համար ինչ-որ բան անի, քանի որ Տիրոջ համար մեկ է փրկություն պարգևել շատ մարդկանցով, թե քչով»։