Ժողովուրդն ասաց Սավուղին. «Քավ լիցի, այսօր մահապատժի թող չենթարկվի նա, ով Իսրայելին այս մեծ փրկությունը պարգևեց։ Կենդանի է Տերը, նրա գլխի մեկ մազն անգամ գետնին չի ընկնելու, քանի որ Աստծու ժողովուրդը գործեց այս մեղքերը»։ Եվ այդ օրը ժողովուրդը Հովնաթանի համար աղոթքով դիմեց Տիրոջը, և նա մահապատժի չենթարկվեց։
Այն օրվանից երբ Սավուղն սկսեց թագավորել Իսրայելի վրա, պատերազմեց իր շուրջը գտնվող բոլոր թշնամիների՝ Մովաբի, Ամովնի որդիների, Եդովմի որդիների, Բեթորի, Սուբայի թագավորի և այլազգիների դեմ։ Որ կողմը որ դարձավ, հաղթեց։ Նա մեծ քաջագործություններ արեց,