Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովնաթանը չիմանալով, որ իր հայրը երդվել էր տվել ժողովրդին՝ իր ձեռքի գավազանի ծայրը երկարեց, խրեց մեղրի խորիսխի մեջ, իր ձեռքով մեղրը տարավ բերանը, և նրա աչքերը պայծառացան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Հովնաթանը չէր լսել, երբ իր հայրը ժողովրդին երդվել էր տվել, և իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց, կոխեց այն մեղրի խորիսխի մեջ և իր ձեռքով բերանը տարավ, ու նրա աչքերը լուսավորվեցին։ |
Ինչպես մեկը խցանում է աղբյուրի ակը և ապականում ջրերի հոսանքը, այնպես էլ տգեղ է արդարի կորանալը ամբարիշտի առջև։
Զինվորներից մեկը նրան ասաց. «Քո հայրը խստագույնս երդվեցրեց ժողովրդին՝ ասելով. “Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո հաց կուտի”»։ Դրա համար էլ ժողովուրդը թուլացած էր։
Երբ Հովնաթանն այդ իմացավ, ասաց. «Հայրս երկիրը կորստյան է մատնել. տեսե՛ք, թե իմ աչքերն ինչպե՛ս լույս ստացան, որովհետև մի քիչ ճաշակեցի այդ մեղրից։
Սավուղն ասաց Հովնաթանին. «Ասա՛ ինձ, ի՞նչ ես արել»։ Հովնաթանը պատմեց նրան՝ ասելով. «Իմ ձեռքի գավազանի ծայրով մի քիչ մեղր կերա և հիմա պիտի մեռնե՞մ»։