Նա հիմա թաքնված է բլուրներից մեկում կամ այլ տեղում, և եթե հարձակվենք նրա վրա, առաջինն ինքը կգրոհի, և այն ժամանակ լսողները կասեն՝ “Կոտորվել է Աբեսաղոմին հետևող ժողովուրդը”։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս առաջին կոտորածի ժամանակ Հովնաթանն ու նրա կապարճակիրը մոտավորապես քսան հոգու սպանեցին նետերով ու ձեռքով նետված դաշտերի քարերով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այս առաջին կոտորածի ժամանակ Հովնաթանն ու նրա զինակիրը մոտ քսան մարդ սպանեցին՝ կես լծվարի չափ գետնի վրա։ |
Նա հիմա թաքնված է բլուրներից մեկում կամ այլ տեղում, և եթե հարձակվենք նրա վրա, առաջինն ինքը կգրոհի, և այն ժամանակ լսողները կասեն՝ “Կոտորվել է Աբեսաղոմին հետևող ժողովուրդը”։
Աբիմելեքն իսկույն ձայն տվեց իր կապարճակիր պատանուն և նրան ասաց. «Մերկացրո՛ւ քո սուրը և սպանի՛ր ինձ. չլինի թե ասեն, որ մի կին է սպանել նրան»։ Նրա պատանին խոցեց նրան, և Աբիմելեքը մեռավ։
Հովնաթանը մագլցելով գնաց, կապարճակիրն էլ՝ նրա հետ։ Այլազգիները հարձակվեցին Հովնաթանի վրա, իսկ Հովնաթանը սպանեց նրանց, կապարճակիրն էլ նրա հետևից էր հարվածում նրանց։
Դաշտում, բանակում ու կիրճում եղած ամբողջ ժողովրդի մեջ սոսկում ընկավ, հարվածող գունդը զարհուրեց և չէր ուզում շարժվել. երկիրը դղրդաց, և Տիրոջ ահն ընկավ թշնամու սիրտը։