Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հակոբն ու նրա որդիները Եգիպտոս մտան, և Եգիպտոսը ճնշեց նրանց, մեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, և Տերն առաքեց Մովսեսին ու Ահարոնին, մեր հայրերին հանեց Եգիպտոսից ու բնակեցրեց այս վայրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Հակոբը գնաց Եգիպտոս, և ձեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, և Տերն ուղարկեց Մովսեսին ու Ահարոնին, որոնք ձեր հայրերին դուրս բերեցին Եգիպտոսից և նրանց բնակեցրին այստեղ։ |
Այս Ահարոնն ու Մովսեսն էին, որոնց Աստված պատվիրեց Իսրայելի բոլոր որդիներին իրենց ողջ ունեցվածքով հանել եգիպտացիների երկրից։
թե ինչպես մեր հայրերը գնացին Եգիպտոս, որտեղ պանդուխտ եղանք երկար ժամանակ, թե եգիպտացիներն ինչքան չարչարեցին մեզ ու մեր հայրերին։
Զորացի՛ր և արիացի՛ր, որովհետև դո՛ւ պիտի բաժանես այս ժողովրդին այն երկիրը, որ քո հայրերին երդվեցի տալ իրենց։
Տերն Իսրայելի որդիներին տվեց այն ամբողջ երկիրը, որ նրանց հայրերին երդվել էր տալ, և նրանք ժառանգեցին այն ու բնակվեցին նրա մեջ։
և Իսրայելի որդիներին ասաց. «Այսպես խոսեց Տերը՝ Իսրայելի Աստվածը, և ասաց. “Ես եմ, որ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից, փրկեցի ձեզ եգիպտացիների արքա փարավոնի ու ձեզ ճնշող բոլոր թագավորների ձեռքից,
Սամուելը խոսեց ժողովրդի հետ և ասաց. «Թող վկա լինի Տերը, որ կարգեց Մովսեսին ու Ահարոնին և մեր հայրերին հանեց Եգիպտոսից։