Դավիթը Հուդայի բոլոր մարդկանց սրտերը մեկ մարդու սրտի պես դեպի իրեն դարձրեց. նրանք պատգամավորներ ուղարկեցին արքայի մոտ՝ ասելով. «Հե՛տ դարձեք դու և քո բոլոր ծառաները»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա և այնտեղ՝ Գաղգաղայում, Տիրոջ առջև, Սամուելը Սավուղին թագավոր օծեց։ Խաղաղության զոհեր մատուցեցին Տիրոջ առաջ, և Սամուելն ու ամբողջ ժողովուրդը շատ ուրախացան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա, և այնտեղ՝ Գաղգաղայում, Տիրոջ առջև Սավուղին թագավոր դարձրին և այնտեղ խաղաղության զոհեր մատուցեցին, և Սավուղն ու Իսրայելի բոլոր մարդիկ մեծ ուրախություն արին այնտեղ։ |
Դավիթը Հուդայի բոլոր մարդկանց սրտերը մեկ մարդու սրտի պես դեպի իրեն դարձրեց. նրանք պատգամավորներ ուղարկեցին արքայի մոտ՝ ասելով. «Հե՛տ դարձեք դու և քո բոլոր ծառաները»։
Նա Իսրայելի որդիներից երիտասարդներ ուղարկեց, որոնք ողջակեզներ մատուցեցին և որպես փրկության զոհ՝ հորթեր զոհեցին Աստծուն։
Սամուելն ասաց ողջ ժողովրդին. «Տեսա՞ք Տիրոջ ընտրած մարդուն, ամենքիդ մեջ նրա նմանը չկա»։ Ամբողջ ժողովուրդը ճանաչեց նրան՝ ասելով. «Կեցցե՜ արքան»։
Ինձանից առաջ Գաղգաղա պետք է իջնես։ Այնտեղ ես կգամ քեզ մոտ, որպեսզի ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցեմ։ Յոթ օր կսպասես, մինչև որ գամ քեզ մոտ և հաղորդեմ քեզ, թե ի՛նչ ես անելու»։
Սամուելը իսրայելացի բոլոր այրերին ասաց. «Ահա ես լսեցի այն ամենը, ինչ դուք ինձ ասացիք, և ես ձեզ վրա թագավոր կարգեցի։
Չէ՞ որ այսօր ցորենի հնձի ժամանակ է. ես Տիրոջը պիտի աղաղակեմ, և նա ձեզ որոտ ու անձրև պիտի տա։ Դուք կիմանաք ու կտեսնեք, որ ձեզ համար թագավոր խնդրելով՝ մեծ չարություն գործեցիք ձեր Տիրոջ հանդեպ»։