Հովիդայեն Տիրոջ և արքայի, ինչպես և արքայի ու ժողովրդի միջև ուխտ դրեց, որ իրենք կլինեն Տիրոջ ժողովուրդը։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամուելը ժողովրդին հայտնեց թագավորի բոլոր իրավունքները, գրեց մատյանում և դրեց Տիրոջ առաջ։ Սամուելն արձակեց ողջ ժողովրդին, և ամեն մարդ գնաց իր տեղը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ապա Սամուելը ժողովրդին հայտնեց թագավորության իրավունքներն ու պարտավորությունները և գրեց գրքի մեջ ու դրեց Տիրոջ առաջ. և Սամուելն արձակեց ամբողջ ժողովրդին. ամեն մեկին՝ իր տունը։ |
Հովիդայեն Տիրոջ և արքայի, ինչպես և արքայի ու ժողովրդի միջև ուխտ դրեց, որ իրենք կլինեն Տիրոջ ժողովուրդը։
«Օրենքների այս մատյանն առե՛ք և դրե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու Ուխտի տապանակի մի կողմում։ Դա այնտեղ ձեզ համար վկայություն թող լինի։
մանավանդ թագավորների ու բոլոր նրանց համար, ովքեր իշխանության գլուխ են կանգնած, որպեսզի մեր կյանքը վարենք խաղաղությամբ ու հանդարտությամբ, կատարյալ աստվածապաշտությամբ և սրբությամբ։
Հիշեցրո՛ւ նրանց, որ իշխանություններին ու պետություններին հնազանդվեն ու հպատակվեն և պատրաստ լինեն ամեն բարի ծառայության.
Արդ, լսի՛ր նրանց ձայնը, բայց նրանց տեղյա՛կ պահիր, բացատրի՛ր թագավորի իրավունքները, որ իշխելու է իրենց վրա»։