Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և Իսրայելի որդիներին ասաց. «Այսպես խոսեց Տերը՝ Իսրայելի Աստվածը, և ասաց. “Ես եմ, որ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից, փրկեցի ձեզ եգիպտացիների արքա փարավոնի ու ձեզ ճնշող բոլոր թագավորների ձեռքից,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

և Իսրայելի որդիներին ասաց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես Իսրայելին հանեցի Եգիպտոսից և ձեզ ազատեցի եգիպտացիների ձեռքից ու ձեզ նեղություն տվող բոլոր թագավորների ձեռքից”,

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:18
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրանք կիմանան, որ ես՝ Տերը՝ իրենց Աստվածը, որ իրենց հանեցի եգիպտացիների երկրից, պիտի բնակվեմ նրանց մեջ»։


Եթե ձեր երկրում պատերազմի ելնեք ձեր հակառակորդների դեմ, փո՛ղ հնչեցրեք և կհիշվեք Տիրոջ առջև ու կփրկվեք ձեր թշնամիներից։


Եվ Տիրոջ հրեշտակը Գաղգաղայից ելավ Լացատեղ [𝕸 Բոխիմ] և Բեթել և Իսրայելի տուն ու ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Տերը ձեզ հանեց Եգիպտոսից և բերեց այն երկիրը, որի համար ձեր հայրերին երդվել էր, որ ձեզ կտա և ձեզ ասաց. “Ձեզ հետ դրած ուխտս հավիտյան չեմ դրժի,


Երբ Հակոբն ու նրա որդիները Եգիպտոս մտան, և Եգիպտոսը ճնշեց նրանց, մեր հայրերն աղաղակեցին Տիրոջը, և Տերն առաքեց Մովսեսին ու Ահարոնին, մեր հայրերին հանեց Եգիպտոսից ու բնակեցրեց այս վայրում։