Քանի որ Ռեբեկան ամուլ էր, Իսահակն աղաչում էր Տիրոջը նրա համար։ Աստված լսեց նրան, և նրա կին Ռեբեկան հղիացավ։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեղին պատասխան տվեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և Իսրայելի Աստվածը թող կատարի իրենից հայցած քո բոլոր խնդրանքները»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ ժամանակ Հեղին պատասխանեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և թող Իսրայելի Աստվածը քեզ տա այն, ինչ խնդրեցիր նրանից»։ |
Քանի որ Ռեբեկան ամուլ էր, Իսահակն աղաչում էր Տիրոջը նրա համար։ Աստված լսեց նրան, և նրա կին Ռեբեկան հղիացավ։
Իգաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Օրհնի՛ր ինձ, ընդարձակի՛ր իմ սահմանները, ձեռքդ ինձ վրա թող լինի, և իմաստությո՛ւն տուր, որ չնսեմանամ»։ Եվ Աստված նրան տվեց այն ամենը, ինչ նա խնդրել էր։
Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղությամբ և բժշկվա՛ծ եղիր քո ցավերից»։
Քո աղախնին անզգամ կին մի՛ համարիր, ես իմ բազում տրտմության և իմ տխրության պատճառով եմ կանգնել մինչև այժմ»։
Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպես, ինչպես հարմար ես գտնում. նստի՛ր այստեղ, մինչև նրան կտրես կրծքից։ Թող Տերը իրականացնի այն, ինչ ելավ քո բերանից»։ Կինը նստեց և կերակրեց իր որդուն մինչև նրան կրծքից կտրելը։
Հովնաթանը Դավթին ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, ինչպես որ մենք Տիրոջ անվամբ երդվեցինք՝ ասելով, որ Տերը հավիտյան վկա լինի իմ ու քո միջև և իմ զավակի ու քո զավակի միջև»։
Դավիթը նրա ձեռքից առավ այն ամենը, ինչ բերել էր, և նրան ասաց. «Գնա՛ քո տունը խաղաղությամբ։ Տե՛ս, քո խոսքը լսեցի ու քո խնդրանքը կատարեցի»։
Բայց դու իշխանների աչքին լավ չես երևում։ Արդ, դարձի՛ր ու գնա՛ խաղաղությամբ և մի՛ արա այն, ինչ իշխանների աչքին վատ է երևում»։