Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո աղախնին անզգամ կին մի՛ համարիր, ես իմ բազում տրտմության և իմ տխրության պատճառով եմ կանգնել մինչև այժմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո աղախնին չար կին մի՛ համարիր, որովհետև իմ բազում վշտերից և նեղություններից է, որ մինչև հիմա խոսեցի»։ |
թե՝ Ձեր միջից անօրեն մարդիկ դուրս ելան ու հեղաշրջեցին իրենց քաղաքի բոլոր բնակիչներին՝ ասելով. “Գնանք պաշտենք օտար աստվածների”, որոնք անծանոթ են ձեզ համար,
Պատասխան տալով՝ Աննան ասաց. «Ո՛չ, տե՛ր, այդպես չէ։ Ես վշտացած սրտով կին եմ։ Գինի չեմ խմել և հարբած չեմ։ Ես իմ սիրտն եմ բացել Տիրոջ առջև։
Հեղին պատասխան տվեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և Իսրայելի Աստվածը թող կատարի իրենից հայցած քո բոլոր խնդրանքները»։
Բայց չար մարդիկ ասում էին. «Ո՞վ է սա, որ մեզ պիտի փրկի»։ Եվ նրանք քամահրեցին նրան ու ընծաներ չմատուցեցին։
Իմ տերը այդ դաժան Նաբաղի արարքն իր սրտին մոտ թող չընդունի, քանի որ ինչպես իր անունն է, այնպես էլ ինքն է։ Նրա անունը Նաբաղ է, ուրեմն անզգամությունն իր հետ է։ Ես՝ քո աղախինը, քո ուղարկած ծառաներին չեմ տեսել։