Դու էլ, որդյա՛կ, սիրի՛ր քո եղբայրներին, երես մի՛ թեքիր և սրտումդ մի՛ ամբարտավանացիր քո եղբայրների և քո ժողովրդի որդիների ու դուստրերի հանդեպ. նրանցի՛ց քեզ կին առ։ Որովհետև ամբարտավանությունից առաջ է գալիս կորուստ ու մեծ խռովություն, իսկ ցոփությունից՝ մեծ պակասություն ու կարոտություն, քանի որ սովի մայրը ցոփությունն է։