Այն ժամանակ հրեշտակը նրանց երկուսին գաղտնի կանչեց մի կողմ և ասաց. «Դուք Աստծո՛ւն օրհնեցեք, նրա՛ն խոստովանեք, փա՛ռք տվեք նրան և բոլորի առջև գոհությո՛ւն հայտնեք այն ամենի համար, որ նա արել է ձեզ հետ, որովհետև բարի է Աստծուն օրհնաբանելը, նրա անունը փառավորելը և Աստծու գործերը պատվով հռչակելը. մի՛ հապաղեք նրան բարեբանել։