Եվ նույն տարվա առաջին՝ Նիսան (այսինքն՝ Արեգ) ամսվա քսաներեքին կանչեցին դպիրներին, և ինչպես որ հրամայված էր, հրովարտակներ գրվեցին տեղական կառավարիչներին, բոլոր նահանգների իշխաններին ու կուսակալներին, նախարարներին ու սատրապներին՝ Հնդկաստանից մինչև Եթովպիա հարյուր քսանյոթ կուսակալներին, յուրաքանչյուր երկրին՝ իր լեզվով։