Նա իր Զովսարա կնոջն ու սիրելիներին պատմեց, թե ի՛նչ պատահեց իր հետ։ Համանի սիրելիներն ու կինը նրան ասացին. «Եթե Մուրթքեն հրեա ազգից էր և իշխան դարձավ, հնազանդվի՛ր նրան, որովհետև չես կարող դու նրան չարիք հասցնել, քանզի Տերը՝ Աստված, նրա հետ է, և ինքն է փառավորել նրան»։