Իր վրայից հանեց թագավորական փառքի զգեստները և նեղության ու սգի քուրձ հագավ. զանազան թանկագին յուղերի ու խնկերի փոխարեն մոխիր և աղբ ցանեց իր գլխի վրա, իր մարմինը բազում նեղությունների ենթարկեց և իր մարմնի այն բոլոր մասերը, որ ցնծությամբ զարդարում էր, ծածկեց իր մազերով։