Թագավորը եբրայեցիներին այս ազատությունը տալուց հետո մտավ քաղաքամեջ և հրամայեց կանչել եկամուտների նախարարին ու ասաց. «Հրեաներին գինի՛ ու ընտիր ալյո՛ւր մատուցիր և այն ամենը, ինչ պետք է յոթ օրվա ուրախության համար»։ Որովհետև որոշել էր, որ այնտեղ, որտեղ հրեաներն ակնկալում էին իրենց կոտորածի նախճիրն ընդունել, նույն տեղում փրկության առիթով յոթ օր ուրախություն անեն։