Երբ տեսան, որ հաստատապես ու համառորեն ուզում է իր կամքը կատարել, միմյանց ձայն տվեցին, ամեն մեկն իր զենքը վերցրեց, որպեսզի կազմ ու պատրաստ լինի կռվելու և մեռնելու հանուն նախնիների հավատի ու հայրերի օրենքների։ Այդտեղ նրանք մեծ խռովություն բարձրացրին, բայց ժողովրդի ծերերը մի կերպ կարողացան ամբոխին հանդարտեցնել և կռվի պատրաստվածներին դարձյալ նույն աղոթական վիճակին դարձնել։