Ֆիլոպատորն իր մոտ վերադարձողներից տեղեկացավ, որ Անտիոքոսը գրավել է իր հողերը։ Ուստի հրաման տվեց իր ամբողջ զորքին՝ հետևակին ու հեծելազորին, հետը վերցրեց իր քույր Արսինոյեին և շարժվեց, գնաց հասավ Ռաափիա, ուր հասել ու բանակ էր դրել Անտիոքոսն իր ամբողջ զորքով։