Երբ դրանից հետո նրան հայտնեցին Փիլիպպոսի մոլեգին ընթացքի մասին, թե բռնությամբ արքունի գործերին տիրացած՝ շրջում է երկրում, թուլացավ, հուսալքվեց, տրտմեց և եբրայեցիներին խնդրեց համաձայնության գալ։ Ուխտ դրեց, երդում տվեց, որ նրանց բոլոր իրավունքները կվերականգնի։ Խաղաղության դաշինք կնքեց, զոհ մատուցեց ու պատվեց տաճարը։ Նա քաղցր սիրով գթություն և մարդասիրություն ցույց տվեց նրանց բոլոր վայրերում,