Բեկենացիների գնդից Դոսիթեոս անունով մեկը, որ հզոր ու հմուտ պատերազմող էր, հարձակվեց Գորգիասի վրա։ Այն պահին, երբ ուզում էր անօրենին ձերբակալելով մակաբայեցիների գնդի առաջ զոհ մատուցել, Թրակիայի գնդից սպառազեն մի մարդ հասավ, հարվածեց նրա ուսին, տապալեց նրան ու Գորգիասին ազատեց նրա ձեռքից։ Գորգիասը, մազապուրծ ճողոպրելով, փախավ Մարեսա ամրոցը։