Երբ Հուդայի գունդը երևաց, թշնամու զորքն սկսեց խուճապի մատնվել, որովհետև Ամենակալի վախն ընկել էր նրանց սրտերը։ Լեղապատառ այս ու այն կողմ ընկան, սկսեցին միմյանց խոցոտել և բոլոր ուղղություններով փախուստի դիմեցին։ Շատ էին նաև այնպիսիք, որոնք, վախից հիմարացած, վիրավորվում էին իրենց իսկ զենքերից։