Նրանք շրջապատեցին այն ու պաշարեցին։ Բերդի ներսում գտնվողները, իրենց հույսը դնելով պարիսպների ամրության և իրենց ամբարների առատության վրա, գոռոզությամբ ու արհամահանքով էին նայում Հուդայի ու նրա զորքի վրա, նախատալից ու կծու խոսքերով հայհոյում էին նրանց ու անպատշաճ բաներ ասում։