Երբ շառագույն արեգակն սկսեց իր ճառագայթները սփռել երկրի երեսին, երկու կողմերը բախվեցին միմյանց։ Օրը բախվողների մի կեսին ուրախության բարի նշան էր պատրաստում և ուրախալի հաղթություն նախատեսում, որովհետև երկնքի զորության փառքը և իրենց Տիրոջ օգնականությունը, լույսի պես իջնելով, անվտանգ էին պահում նրանց, իսկ մյուս կեսին բիրտ գոռոզության համար տագնապ էին պատճառում։