Դարեհ թագավորն այդ հրամանին ավելացրեց նաև հետևյալը. «Ողջ Ասորիքի և Փյունիկեի իշխան Սիսինին, Սաթրաբուզանին և ձեր մյուս ընկերներին, որ գործակալության են նշանակվել Ասորիքում ու Փյունիկեում. հեռո՛ւ մնացեք այդ վայրից և մի՛ մոտեցեք Տիրոջ ծառա Զորաբաբելին, որ հրեաների իշխանն է, և ոչ էլ հրեաների ավագներին, որոնք շինում են Տիրոջ տունը՝ իր նախկին տեղում։