1 Հիմա դու քեզ համար գո՛ւնդ կազմիր, ո՛վ գնդի դուստր, պաշարել են մեզ, գավազանով հարվածում են Իսրայելի դատավորի ծնոտին։ Տերը խոստանում է Փրկիչ Բեթլեհեմից2 Բայց դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի տոհմերի մեջ, սակայն քեզանի՛ց պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխանավոր պիտի լինի Իսրայելին։ Եվ նրա ծագումը շատ հին է, հասնում է մինչև հնագույն օրերը։ 3 Ուստի նրանց պիտի լքի մինչև ծննդկանի ծնելու ժամանակը, և նրա եղբայրների մնացորդը պիտի վերադառնա Իսրայելի որդիներին։ 4 Եվ նա պիտի կանգնի և իր հոտին պիտի կերակրի Տիրոջ ուժով, Տիրոջ՝ իր Աստծու անվան մեծափառությամբ։ Եվ նրանք ապահով պիտի բնակվեն, որովհետև արդեն մինչև երկրի ծայրերը նա մեծ պիտի լինի։ Ազատում և պատիժ5 Եվ սա խաղաղություն կլինի։ Երբ ասորեստանցին մեր երկիրը մտնի և երբ որ շրջի մեր պալատներում, այն ժամանակ մենք նրա դեմ կկանգնեցնենք յոթ հովիվ և ութ իշխան մարդկանց, 6 և նրանք սրով պիտի հովվեն Ասորեստանի երկիրը և Նեբրովթի երկիրը՝ քաշված սրով, և պիտի ազատի ասորեստանցուց, երբ նա մեր երկիրը գա կամ մեր սահմանները մտնի։ 7 Ապա Հակոբի մնացորդը շատ ժողովուրդների մեջ Տիրոջ կողմից եկած ցողի պես պիտի լինի, այն շաղի պես, որ գալիս է խոտի վրա, որը մարդու չի սպասում և հույսը մարդու որդիների վրա չի դնում։ 8 Եվ Հակոբի մնացորդը ազգերի մեջ, շատ ժողովուրդների մեջ առյուծի պես պիտի լինի՝ անտառի կենդանիների մեջ, ինչպես կորյունը՝ ոչխարների հոտերի մեջ, որ եթե անցնի, կտրորի ու կպատառոտի, և ազատող չի լինի։ 9 Ձեռքդ պիտի բարձրանա քո թշնամիների վրա, և քո բոլոր ոսոխները պիտի բնաջնջվեն։ 10 «Այդ օրը,- ասում է Տերը,- քո միջից բնաջինջ պիտի անեմ քո ձիերը և վերացնեմ քո մարտակառքերը. 11 պիտի բնաջնջեմ քո երկրի քաղաքները և քանդեմ քո ամրոցները։ 12 Քո ձեռքից պիտի վերացնեմ կախարդությունները, և այլևս գուշակողներ չպիտի ունենաս։ 13 Եվ քո միջից պիտի բնաջնջեմ քո կուռքերն ու քո արձանները, և այլևս չես երկրպագելու քո ձեռքի գործերին։ 14 Եվ քո միջից պիտի կործանեմ քո աստարովթները և պիտի ավերեմ քո քաղաքները։ 15 Եվ բարկությամբ ու զայրույթով վրեժ պիտի առնեմ այն ազգերից, որոնք չանսացին»։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia