Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ԵՍԹԵՐ 10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ԵՍԹԵՐ 10

Մուրթքեն օգնում է իր ազգին

1 Ասուերոս թագավորը հարկ դրեց երկրի վրա և ծովի կղզիների վրա։

2 Նրա հզորության և ուժի բոլոր գործերը և Մուրթքեի մեծության մանրամասն պատմությունը, որով թագավորը բարձրացրեց նրան, ահա գրված են մարերի և պարսիկների թագավորների ժամանակագրության գրքում։

3 Որովհետև հրեա Մուրթքեն Ասուերոս թագավորի երկրորդն էր և հրեաների մեջ մեծ և իր եղբայրներից շատերին սիրելի էր, իր ազգի համար բարիք էր որոնում և խոսում էր իր ամբողջ սերնդի խաղաղության համար։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia