1 Շաբաթ օրվա նախօրեին, երբ բնակեցվեց երկիրը. գոհաբանական օրհներգ Դավթի 1 Շաբաթ օրվա նախօրեին, երբ բնակեցվեց երկիրը. գոհաբանական օրհներգ Դավթի Տերը թագավորեց, վայելչություն հագավ, Զորություն հագավ Տերը և գոտևորվեց, Աշխարհը հաստատեց, որ չսասանվի։ 2 Վաղուց է պատրաստ քո աթոռը, Եվ հավերժ ես դու։ 3 Գետերը բարձրացան, Տե՛ր, Եվ գետերը բարձրացրին իրենց ձայները, Գետերը պիտի հորդեն իրենց հոսքերում։ 4 Ծովի ալիքները սքանչելի եղան Բազում ջրերի ձայնից։ Սքանչելի ես դու բարձունքներում, Տե՛ր, 5 Մենք հույժ հավատացինք քո վկայություններին, Քո տանը սրբությունն է վայելում երկար օրեր։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia