1 Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի 2 Լսի՛ր, Աստվա՛ծ, իմ աղոթքները Եվ ուշադի՛ր եղիր, Տե՛ր, իմ աղոթքին։ 3 Երկրի ծագերից աղոթեցի քեզ այնքան, որ սիրտս նվաղեց։ Ժայռից ավելի բարձրացրիր ինձ, 4 Առաջնորդեցիր, հույսս եղար, Հզոր աշտարակ եղար ինձ համար՝ ընդդեմ թշնամու։ 5 Քո հարկում պիտի բնակվեմ ես հավիտյան Եվ պիտի պատսպարվեմ քո թևերի հովանու տակ։ Հանգիստ 6 Քանզի դու, Աստվա՛ծ, լսեցիր իմ աղոթքները Եվ քո անունից երկնչողներին ժառանգություն տվեցիր, 7 Օրեր ավելացրիր թագավորի տարիներին, Օրեր՝ սերնդեսերունդ։ 8 Կան և կմնան հավիտյան Աստծու առջև Ողորմությունն ու ճշմարտությունը նրանց համար, Ովքեր կխնդրեն նրանից։ 9 Այսպես պիտի սաղմոս երգեմ քո անվանը Հավիտյանս հավիտենից Եվ քեզ աղոթքներս պիտի մատուցեմ օրըստօրե։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia