1 Դպրապետին՝ քնարով։ Դավթի՝ սաղմոս իմաստության, 2 երբ զիփացիները եկան և Սավուղին ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է մեզ մոտ» 3 Ո՜վ Աստված, քո անունով փրկի՛ր ինձ Եվ քո զորությամբ արդարացրո՛ւ ինձ։ 4 Ո՜վ Աստված, լսի՛ր աղոթքս, Ակա՛նջ դիր իմ խոսքերին։ 5 Օտարները հարձակվեցին ինձ վրա, Հզորները կյանքս խլել ուզեցին Եվ քեզ, Աստվա՛ծ, իբրև իմ օգնական չհամարեցին։ 6 Ահա Տերն է իմ օգնականը, Եվ Տերը՝ իմ հոգու պահապանը։ 7 Դարձնելով չարը թշնամիներիս վրա՝ Կորցրո՛ւ նրանց քո ճշմարտությամբ։ 8 Ես իմ կամքով քեզ զոհեր պիտի մատուցեմ Եվ պիտի խոստովանեմ քո անունը, Տե՛ր, Որովհետև բարի է։ 9 Իմ բոլոր նեղություններից փրկեցիր ինձ, Եվ իմ աչքը տեսավ թշնամիներիս կործանումը։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia