1 Դպրապետին՝ ողբագին։ Դավթի՝ սաղմոս իմաստության 2 Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ. Բարություն անող ոչ ոք չմնաց։ 3 Աստված երկնքից նայեց մարդկանց որդիներին՝ Տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ փնտրում է Աստծուն։ 4 Բոլորը միասին խոտորվեցին և անպիտան դարձան։ Բարիք գործող չկա, ոչ իսկ մեկ հոգի։ 5 Մի՞թե չեն իմանում անօրենություն գործողները, Որ ուտում են իմ ժողովրդին հացի կերակրի պես Եվ չեն աղոթում Աստծուն։ 6 Այնտեղ պիտի երկյուղի մատնվեն, որտեղ վախ չկա, Որովհետև Աստված պիտի ցրի մարդահաճոների ոսկորները։ Պիտի ամաչեն և մատնվեն ամոթի, Որովհետև Աստված անարգեց նրանց։ 7 Սիոնից ո՞վ պիտի տա Իսրայելի փրկությունը. Երբ տերը իր ժողովրդին գերությունից վերադարձնի, Հակոբը պիտի ցնծա, և Իսրայելն ուրախ պիտի լինի։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia