Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ՍԱՂՄՈՍՆԵՐ 42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՍԱՂՄՈՍՆԵՐ 42


1 Սաղմոս Դավթի

1 Սաղմոս Դավթի Դատի՛ր ինձ, Աստվա՛ծ, Եվ իմ դատաստանի մեջ ինձ արդարացրո՛ւ։ Փրկի՛ր ինձ նենգավոր և մեղավոր մարդուց Եվ անսուրբ ազգից։

2 Դու ես ինձ հզորացնող Աստվածը. Ինչո՞ւ մոռացար ինձ, Ինչո՞ւ տրտում գնամ իմ թշնամուց նեղվելիս։

3 Ուղարկի՛ր, Տե՜ր, քո լույսն ու ճշմարտությունը, Որ առաջնորդեն ինձ և հանեն Դեպի քո սուրբ լեռը և քո բնակության հարկերը։

4 Պիտի մտնեմ Աստծու սեղանի առջև՝ Աստծու մոտ, Որ ուրախալի է դարձնում իմ երիտասարդությունը։ Օրհներգելու եմ քեզ օրհնությամբ, Աստվա՛ծ, Աստվա՜ծ իմ։

5 Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. Հույսդ Աստծու վրա՛ դիր. Նորից փառաբանի՛ր նրան՝ Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia