Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ՏՈՎԲԻԹ 9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՏՈՎԲԻԹ 9

Ռաֆայելը բերում է արծաթը

1 Տովբիան կանչեց Ռաֆայելին և նրան ասաց.

2 «Եղբա՛յր Ազարիա, դու հետդ մի պատանի ու երկու ո՛ւղտ վերցրու և գնա՛ Մարաց Հռագիս քաղաքը՝ Գաբայելի մոտ, և ի՛նձ բեր արծաթը։ Նրան էլ հետդ առնելով՝ հարսանի՛ք բեր։

3 Քանի որ Հռագուելը երդվեց, որ ինձ չի արձակի։

4 Այժմ իմ հայրն օրերն է հաշվում։ Եթե ուշանանք, շատ կվշտանա ու կտրտմի»։

5 Ռաֆայելը գնաց և իջևանեց Գաբայելի մոտ ու նրան տվեց մուրհակը։ Գաբայելը բերեց արծաթի կնքված պարկերն ու տվեց նրան։

6 Եվ առավոտյան կանուխ նրանք հարսանիք գնացին։ Տովբիան սիրեց իր կնոջը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia