Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ

Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան


ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ 18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ԵՍԹԵՐԻ ԳԻՐՔԸ 18

1 Հրովարտակի պատճենները թող ցուցադրվեն բոլորի աչքի առաջ և կարդացվեն իմ թագավորության մեջ, և նրանք, որ պատրաստվել էին ոչնչացնելու հրեաներիդ, այդ օրը թող ոչնչացվեն ձեր թշնամիները։ Ո՛ղջ եղեք»։

2 Սուրհանդակները շտապ ելան՝ կատարելու թագավորի կողմից հանձնարարվածը։ Հրամանը գրվեց և հրապարակվեց նաև Սիսիս քաղաքում։

3 Եվ այն օրերին, երբ այս եղավ, Մուրթքեն դուրս եկավ՝ արքայական պատմուճանը հագած, ոսկե պսակ և բեհեզյա ու ծիրանե թագ դրած։ Սիսիս քաղաքում եղածները տեսան և շատ ուրախացան։

4 Հրեաների համար մեծ լույս ծագեց և չափազանց ուրախություն։

5 Բոլոր քաղաքներում և երկրներում, որտեղ ընթերցում էին արքայական հրամանը, խնդություն և ուրախություն էր նրանց համար։ Հեթանոսությունից շատերը հրեության էին դառնում և հրեաների ահից թլփատվում էին։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia