ՀՌՈՒԹ 3:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ գնա քնելու, իմացի՛ր նրա պառկած տեղը և գնա՛, ծածկոցը բա՛ց նրա ոտքերի կողմից ու պառկի՛ր. և նա քեզ կիմացնի, թե ինչ պիտի անես»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ նա գնա քնելու, իմացի՛ր նրա քնելու տեղը, գնա՛, ոտքի կողմից բա՛ց արա ծածկոցը և պառկի՛ր։ Նա քեզ կասի, թե ի՛նչ պիտի անես»։ |
Եվ դու լվացվի՛ր ու յուղով օծվի՛ր, հագուստներդ հագի՛ր և իջի՛ր կալը, բայց մի՛ հայտնվիր այդ մարդուն, մինչև որ ուտելն ու խմելը վերջացնի։