Սրանք են նրանց բնակավայրերն իրենց գյուղերով, իրենց հատկացված սահմաններով։ Ահարոնի որդիներին՝ Կահաթի տոհմին (որովհետև վիճակը նրանց ընկավ),
ՀԵՍՈՒ 21:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և դրանք եղան Ահարոնի որդիներինը, որոնք Ղևիի որդիներից եղող Կահաթյանների ազգատոհմերից էին, քանի որ առաջին վիճակը նրանց էր դուրս եկել։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահարոնի որդիներին՝ Ղևիի որդիներից՝ Կահաթի որդիներից, քանի որ առաջին վիճակը նրանց էր դուրս եկել, |
Սրանք են նրանց բնակավայրերն իրենց գյուղերով, իրենց հատկացված սահմաններով։ Ահարոնի որդիներին՝ Կահաթի տոհմին (որովհետև վիճակը նրանց ընկավ),
Կահաթի որդիներն են՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։ Կահաթի կյանքի տարիները եղան հարյուր երեսուներեք տարի։
Կահաթից եղան Ամրամյանց տոհմը, Իսահառյանց տոհմը, Քեբրոնյանց տոհմը և Ոզիելյանց տոհմը. Կահաթյանց տոհմերը սրանք են։
Նրանց տվեցին Հուդայի լեռան վրա գտնվող Ենակի հոր Քիրիաթ-Արբա քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը, իր շրջակա ագարակներով։
Վիճակը դուրս եկավ Կահաթյանների ազգատոհմերին. և ղևտացիներից Ահարոն քահանայի որդիներին վիճակով դուրս եկան տասներեք քաղաքներ Հուդայի ցեղից, Շմավոնի ցեղից և Բենիամինի ցեղից։
Եվ Հուդայի որդիների ցեղից ու Շմավոնի որդիների ցեղից տվեցին այս քաղաքները, որոնք հիշատակված են իրենց անուններով,