Երբ մարդը լարը ձեռքին դեպի արևելք գնաց, հազար կանգուն չափեց և ինձ անցկացրեց ջրերով. ջրերը մինչև գարշապարներս էին։
ԵԶԵԿԻԵԼ 47:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա նորից չափեց հազար կանգուն և ինձ անցկացրեց ջրերով. ջրերը մինչև ծնկներս էին։ Չափեց հազարկանգուն ևս և ինձ անցկացրեց. ջրերը մինչև մեջքս էին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դարձյալ հազար ձողաչափ չափեց իր չափով ու անցավ ջրի միջով։ Ջուրը մինչև նրա երանքներն էր հասնում։ Նա հազար ձողաչափ չափեց իր չափով ու անցավ ջրի միջով։ Ջուրը մինչև գոտկատեղն էր հասնում։ |
Երբ մարդը լարը ձեռքին դեպի արևելք գնաց, հազար կանգուն չափեց և ինձ անցկացրեց ջրերով. ջրերը մինչև գարշապարներս էին։
Ապա չափեց հազար կանգուն, և մի գետ, որով չկարողացա անցնել, որովհետև ջրերը վարարել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ, որ հնարավոր չէր անցնել։
նշանների և հրաշքների զորությամբ, Աստծու Հոգու զորությամբ. այնպես որ ես, Երուսաղեմից սկսած շրջելով մինչև լյուրիկացիների կողմերը, տարածել եմ Քրիստոսի Ավետարանը։
որ հասավ ձեզ և աճում ու պտղաբերում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ձեր մեջ այն օրից ի վեր, երբ լսեցիք ու Աստծու շնորհը ճշմարտորեն ճանաչեցիք,