ԵԶԵԿԻԵԼ 46:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես գառը, հացի ընծան և յուղը պետք է մատուցեն ամեն առավոտ՝ որպես մշտատև ողջակեզ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ ամեն օր վաղ առավոտյան պետք է մատուցվի գառը, մաննան ու յուղը՝ որպես մշտնջենական ողջակեզ»։ |
Ձեր սերունդների մեջ դա մշտնջենական ողջակեզ կլինի Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ, որտեղ ես կհանդիպեմ ձեզ՝ քեզ հետ խոսելու համար։
Սա Սինա լեռան վրա մատուցվելիք մշտնջենավոր ողջակեզն է Տիրոջ համար՝ իբրև կրակով այրված անուշահոտ զոհ։
որը, ինչպես ուրիշ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհ մատուցելու և հետո՝ ժողովրդի մեղքերի համար, քանի որ նա մեկ անգամ կատարեց այդ՝ ինքն իրեն պատարագ մատուցելով։
Այլապես նա պետք է որ աշխարհի սկզբից ի վեր շատ անգամներ չարչարվեր, բայց այժմ՝ ժամանակների վերջում, մեկ անգամ հայտնվեց, որպեսզի իր զոհաբերությամբ ջնջի մեղքը։