Եթե ինձ համար քարե զոհասեղան շինելու լինես, տաշած քարից չշինես, որովհետև եթե դրա վրա քո երկաթե գործիքը բարձրացնես, այն կպղծես։
ԵԶԵԿԻԵԼ 40:42 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվս չորս սեղան ողջակեզի համար, տաշած քարից. երկարությունը՝ մեկուկես կանգուն, լայնությունը՝ մեկուկես կանգուն, բաձրությունը՝ մեկ կանգուն. դրանց վրա պետք է դնեին այն գործիքները, որոնցով մորթում էին ողջակեզը և զոհը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կոփածո քարերից էին ողջակիզման չորս սեղանները՝ կանգուն ու կես երկարությամբ, կանգուն ու կես լայնությամբ և կանգուն ու կես բարձրությամբ, որպեսզի դրանց վրա դնեին գործիքը, որով մորթում էին զոհերն ու ողջակեզները։ |
Եթե ինձ համար քարե զոհասեղան շինելու լինես, տաշած քարից չշինես, որովհետև եթե դրա վրա քո երկաթե գործիքը բարձրացնես, այն կպղծես։
Եվ դարպասի նախասրահում այս կողմից երկու սեղան կար և այն կողմից՝ երկու սեղան՝ նրանց վրա ողջակեզը, մեղքի պատարագը և հանցանքի պատարագը մորթելու համար։
Եվ մեկ ձեռքի լայնության չափով դարակներ շուրջանակի ամրացված էին ներսից, իսկ սեղանների վրա՝ զոհի միսը։