ԵԶԵԿԻԵԼ 38:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պարսիկներին, եթովպացիներին և փուդացիներին, որ նրանց հետ են. ամենքն էլ՝ վահանավոր և սաղավարտավոր. Նոր Էջմիածին Աստվածաշունչ պարսիկներին ու եթովպացիներին, լիբիացիներին ու լիդացիներին, բոլորին, որ սաղավարտակիր են ու վահանավոր, |
Իսկ սրից մնացածներին գերի տարավ Բաբելոն, և նրանք նրա ու նրա որդիների ծառաները դարձան մինչև Պարսից թագավորության տիրապետությունը,
Եվ պարսից Կյուրոս թագավորի առաջին տարում, Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքը կատարելու համար, Տերը զարթնեցրեց պարսից Կյուրոս թագավորի հոգին, և նա պատգամ ուղարկեց իր ողջ թագավորության մեջ, նաև հրովարտակ արձակեց՝ ասելով.
Պարսիկներ, ղուդացիներ և փութացիներ էին քո զորքի մեջ՝ որպես քո պատերազմիկներ. վահան և սաղավարտ կախեցին քո մեջ. նրանք քեզ փառավորություն տվեցին։
Սուր պիտի գա Եգիպտոսի վրա, և անձկություն պիտի լինի Եթովպիայում, երբ Եգիպտոսում սպանվածներ կընկնեն, նրա հարստությունը կտարվի, և քարուքանդ կլինեն նրա հիմքերը։
Եթովպացիները, փութացիները, ղուդացիները, ամբողջ խառնածին ժողովուրդը, քուբացիները և դաշնակից երկրի որդիները նրա հետ սրից պիտի ընկնեն"”»։
Եթովպիան ու Եգիպտոսը նրա անծայր զորություններն էին, փութացիներն ու լիբեացիներն էին նրան օժանդակողները։