Եվ ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում, ուր հոգին գնալու լիներ, նրանք գնում էին. երբ գնում էին, չէին դառնում։
ԵԶԵԿԻԵԼ 1:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հոգին որ կողմը գնար, նրանք գնում էին, և անիվները բարձրանում էին նրանց հետ, որովհետև կենդանի էակների հոգին անիվների մեջ էր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որ կողմն ընթանում էին ամպն ու հողմը, կենդանի էակներն էլ գնում էին, և անիվները նրանց հետ բարձրանում էին, որովհետև այդ անիվների մեջ կենդանի ոգի կար։ |
Եվ ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում, ուր հոգին գնալու լիներ, նրանք գնում էին. երբ գնում էին, չէին դառնում։
Երբ կենդանի էակները գնում էին, անիվները գնում էին, և երբ կենդանի էակները կանգնում էին, անիվները կանգնում էին, և երբ կենդանի էակները գետնից բարձրանում էին, անիվները բարձրանում էին նրանց կողքին, որովհետև կենդանի էակների հոգին անիվների մեջ էր։
Երբ քերովբեները կանգնում էին, անիվներն էլ կանգնում էին, և նրանց բարձրանալու ժամանակ վերանում էին նրանց հետ, որովհետև կենդանի էակի հոգին կար նրանց մեջ։