Եթե թագավորին հաճելի է, թող նրա կողմից հրովարտակ հրապարակվի և գրվի պարսիկների և մարերի օրենքում, որ չի կարելի փոխել. Վաշթին Ասուերոս թագավորի առաջը չպիտի գա, և թագավորը նրա թագուհությունը առավել լավին կտա։
ԴԱՆԻԵԼ 6:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուստի մոտեցան թագավորին և ասացին թագավորական արգելանքի մասին. «Չէ՞ որ դու մի արգելանք ստորագրեցիր, որ եթե մեկը, քեզնից բացի, որևէ աստծուց և մարդուց երեսուն օր մի բան խնդրի, ո՛վ թագավոր, առյուծների գուբը պիտի գցվի»։ Թագավորը պատասխանեց և ասաց. «Այս բանը հաստատ է մարերի և պարսիկների օրենքի նման, որ չի խափանվում»։ |
Եթե թագավորին հաճելի է, թող նրա կողմից հրովարտակ հրապարակվի և գրվի պարսիկների և մարերի օրենքում, որ չի կարելի փոխել. Վաշթին Ասուերոս թագավորի առաջը չպիտի գա, և թագավորը նրա թագուհությունը առավել լավին կտա։
Այդ ժամանակ հավաքվեցին թագավորի մոտ և ասացին. «Իմացի՛ր, ո՛վ թագավոր, որ մարերի և պարսիկների օրենքն այս է, որ թագավորի հաստատած ամեն արգելանքն ու օրենքը անփոփոխելի են»։
Հիմա, ո՛վ թագավոր, հաստատի՛ր այս արգելանքը և ստորագրի՛ր հրովարտակը, որ այն մարերի և պարսիկների օրենքի նման, որ անխափանելի է, անփոփոխելի լինի»։
Եվ երբ նրա տերերը տեսան, որ իրենց եկամտի հույսը կտրվեց, Պողոսին ու Շիղային բռնելով՝ քարշ տվեցին հրապարակ՝ իշխանների առաջ։