Այդ ժամանակ սատրապները, կուսակալները և կառավարիչները, խորհրդատուները, գանձապետները, դատավորները, օրենսգետները և գավառների բոլոր իշխանները հավաքվեցին Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի նավակատիքին և կանգնեցին այն արձանի առջև, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսորը։
Նաբուգոդոնոսոր թագավորը հրաման ուղարկեց, որ հավաքեն սատրապներին, կուսակալներին, կառավարիչներին, խորհրդականներին, գանձապետներին, դատավորներին, օրենսգետներին և գավառների բոլոր իշխանավորներին, որպեսզի գան Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանի նավակատիքին։
Եվ հավաքվեցին սատրապները, կուսակալները, կառավարիչները, թագավորի խորհրդականները, տեսան այդ մարդկանց, որոնց մարմնի վրա կրակը չէր տիրել, ու նրանց գլխի մազը չէր այրվել, նրանց անդրավարտիքները չէին այլափոխվել, և կրակի հոտ չկար նրանց վրա։