«Ես կպատժեմ աշխարհին իր չարության համար և ամբարիշտներին իրենց անօրենության համար. կդադարեցնեմ հպարտների ամբարտավանությունը և կխոնարհեցնեմ բռնավորների գոռոզությունը։
ԴԱՆԻԵԼ 2:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու, ո՛վ թագավոր, տեսնում էիր ահա մի մեծ արձան։ Այդ արձանը հսկայական էր և իր գերազանց պայծառությամբ կանգնած քո առաջ։ Նրա տեսքն ահավոր էր։ |
«Ես կպատժեմ աշխարհին իր չարության համար և ամբարիշտներին իրենց անօրենության համար. կդադարեցնեմ հպարտների ամբարտավանությունը և կխոնարհեցնեմ բռնավորների գոռոզությունը։
դրա համար ահա ես քեզ վրա պիտի բերեմ օտարներին՝ ազգերի սոսկալիներին, և նրանք իրենց սրերը պիտի հանեն քո իմաստության գեղեցկության դեմ ու պիտի աղարտեն քո գեղեցկությունը։
Ո՛վ թագավոր, թագավորների՛ թագավոր, որին երկնքի Աստվածը թագավորություն, կարողություն, զորություն և պատիվ է տվել։
Նաբուգոդոնոսոր թագավորը ոսկե մի արձան շինեց, բարձրությունը՝ վաթսուն կանգուն, լայնությունը՝ վեց կանգուն։ Այն կանգնեցրեց Դուրայի դաշտում՝ Բաբելոնի գավառում։
Այդ ժամանակ խելքս ինձ դարձավ, և ինձ վերադարձան իմ թագավորության ու փառքի հետ իմ մեծավայելչությունն ու փառահեղությունը։ Իմ խորհրդականներն ու իմ մեծամեծները փնտրեցին ինձ, և ես վերահաստատվեցի իմ թագավորության վրա, ու առավել վեհություն տրվեց ինձ։
Սատանան Հիսուսին դարձյալ տարավ մի շատ բարձր լեռ և նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը։
Եվ սատանան նրան մի բարձր լեռ տարավ ու մի վայրկյանում նրան աշխարհի բոլոր թագավորությունները ցույց տվեց։