Այնպես պատահեց, որ յոթերորդ ամսին Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը, որը թագավորական ընտանիքից էր, տասը մարդով եկավ, խփեց Գոդողիային, և նա մեռավ։ Նա սպանեց նաև Մասեփայում նրա մոտ գտնվող հրեաներին ու քաղդեացիներին։
ԵԶԵԿԻԵԼ 5:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանցից դարձյալ կվերցնես և կրակի մեջ կգցես, կայրես դրանք կրակով, և այնտեղից կրակ դուրս կգա։ Ու Իսրայելի ամբողջ տանը կասես. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ սրանցից ևս մի քիչ վերցրո՛ւ և կրա՛կը գցիր դրանք և կրակով այրի՛ր դրանք. այնտեղից կրակ պիտի դուրս գա ամբողջ Իսրայելի տան դեմ»։ |
Այնպես պատահեց, որ յոթերորդ ամսին Եղիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը, որը թագավորական ընտանիքից էր, տասը մարդով եկավ, խփեց Գոդողիային, և նա մեռավ։ Նա սպանեց նաև Մասեփայում նրա մոտ գտնվող հրեաներին ու քաղդեացիներին։
Հուդայի մարդի՛կ և Երուսաղեմի բնակիչնե՛ր, ձեր Աստծո՛ւ համար թլփատվեք, ձեր սրտի անթլփատությո՛ւնը թլփատեք, որովհետև գուցե ձեր չար գործերի պատճառով իմ բարկությունն իբրև հուր ելնի ու բորբոքվի, և մեկը չգտնվի, որ հանգցնի այն»։
Որոգայթից փախչողները հասան Եսեբոնի տանիքների տակ, բայց Եսեբոնից կրակ դուրս եկավ, ու Սեհովն քաղաքից՝ բոց, լափեց Մովաբի իշխաններին և հարվածեց ամովնացիներին։
Նաբուքոդոնոսորի քսաներեքերորդ տարում Նաբուզարդան դահճապետը հրեաներից գերեվարեց յոթ հարյուր քառասունհինգ հոգի, բոլորը միասին՝ չորս հազար վեց հարյուր հոգի։
“Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Սա այն Երուսաղեմն է և նրա շրջակա գավառները, որ դրել եմ հեթանոսների մեջ։