Նա ինձ արտաքին գավիթը տարավ։ Ահա տեսա սենյակներ և սյուներ՝ գավթի չորս կողմը, որոնք շինված էին սենյակների շուրջը։ Շրջանակաձև սյուների միջև երեսուն սենյակներ կային։
ԵԶԵԿԻԵԼ 45:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ երկարությունը քսանհինգ հազար ձողաչափ, լայնությունը՝ տասը հազար։ Ղևտացիների համար, որոնք ծառայություն են անում տաճարում, քաղաքում բնակության համար կալվածք է լինելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քսանհինգ հազար կանգուն երկարությամբ և տասը հազար լայնությամբ՝ իբրև իրենց սեփականություն, պիտի լինի ղևտացիներինը, տաճարի ծառայողներին՝ քսան սենյակ։ |
Նա ինձ արտաքին գավիթը տարավ։ Ահա տեսա սենյակներ և սյուներ՝ գավթի չորս կողմը, որոնք շինված էին սենյակների շուրջը։ Շրջանակաձև սյուների միջև երեսուն սենյակներ կային։
Քահանաները այս սուրբ բաժնում կունենան հարավային կողմում՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ, արևմուտքում՝ տասը հազար ձողաչափ լայնությամբ, արևելքում՝ տասը հազար ձողաչափ լայնությամբ, իսկ հյուսիսում՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ մի մաս։ Այդ մասի մեջտեղում կլինի սրբարանը։
Քահանաների մասին սահմանակից կլինի ղևտացիների մասը քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ ու տասը հազար ձողաչափ լայնությամբ։
Այսպիսով, Տիրոջը նվիրված տարածքը քաղաքի բնակելի տարածքի հետ միասին, որպես սուրբ տարածք, քառակուսի մի տարածություն կլինի՝ քսանհինգ հազար ձողաչափ անգամ քսանհինգ հազար ձողաչափ։
«Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ իրենց բաժին հասած կալվածքներից բնակվելու համար քաղաքներ և այդ քաղաքների շուրջն ընկած ագարակները տան ղևտացիներին։