Քահանաները պոռնիկ կամ պղծված կին չպետք է առնեն։ Չպետք է առնեն նաև ամուսնուց բաժանված կին, որովհետև քահանան սուրբ պետք է լինի Տիրոջ՝ իր Աստծու համար։
ԵԶԵԿԻԵԼ 44:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որբևայրի կամ արձակված կնոջն իրենց կին թող չառնեն, այլ Իսրայելի տան ծնունդ կույսերի կամ քահանայից մնացած որբևայրու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այրուն և արձակվածին իրենց համար կին չպիտի առնեն, այլ Իսրայելի տան սերնդից եղող կույսին կամ այն այրուն, որ մի քահանայի այրին է մնացել։ |
Քահանաները պոռնիկ կամ պղծված կին չպետք է առնեն։ Չպետք է առնեն նաև ամուսնուց բաժանված կին, որովհետև քահանան սուրբ պետք է լինի Տիրոջ՝ իր Աստծու համար։
Եպիսկոպոսը պետք է լինի անթերի, մե՛կ կնոջ ամուսին, հեզ, մեղմաբարո, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ,
Թեկնածուն պետք է լինի անբասիր, մեկ կնոջ ամուսին, ունենա հավատացյալ որդիներ, ովքեր անառակության մեջ ամբաստանված կամ անհնազանդ չլինեն։