զոր պատուիրեցի հարցն ձերոց, յաւուր յորում հանի զնոսա յերկրէն Եգիպտացւոց՝ ի հնոցէ երկաթոյն. եւ ասեմ. Լուարուք ձայնի իմում, եւ արարէք ըստ ամենայնի զոր ինչ պատուիրեմ ձեզ, եւ եղիջիք ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց ձեզ յԱստուած։
այլ թէ՝ Կենդանի է Տէր՝ որ եհան զամենայն զաւակ՝՝ Իսրայելի յերկրէն հիւսիսոյ, եւ յամենայն աշխարհաց ուր մերժեաց զնոսա անդր. եւ պատսպարեցոյց զնոսա անդրէն յերկիր՝՝ իւրեանց։
այլ այս է ուխտն զոր ուխտեցից տանդ Իսրայելի յետ աւուրցն այնոցիկ, ասէ Տէր. Տաց զօրէնս իմ ի միտս նոցա, եւ ի սիրտս նոցա գրեցից զնոսա. եւ եղէց նոցա յԱստուած, եւ նոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։
Եւ բնակեսցեն յերկրին իւրեանց զոր ետու ես ծառային իմում Յակոբայ ուր բնակեցին հարք իւրեանց. եւ բնակեսցեն դոքա ի նմա, եւ որդիք դոցա եւ որդիք որդւոց դոցա մինչեւ յաւիտեան. եւ Դաւիթ ծառայ իմ եղիցի իշխան դոցա յաւիտեան։
Եւ զօրացուցից զտունն Յուդայ, եւ զտունն Յովսեփայ ապրեցուցից, եւ բնակեցուցից զնոսա, զի սիրեցի զնոսա՝՝. եւ եղիցին որպէս թէ չիցեմ դարձեալ ի նոցանէ. զի ես եմ Տէր Աստուած նոցա, եւ լուայց նոցա։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։