Եկեսցեն եւ ուրախ լիցին եւ ցնծասցեն ի լերին Սիոնի. եկեսցեն ի բարութիւնս Տեառն՝ յերկիր ցորենոյ եւ գինւոյ եւ արդեանց եւ խաշանց, արջառոյ եւ ոչխարի. եւ եղիցին անձինք նոցա իբրեւ զծառ պտղալից՝՝, եւ ոչ եւս քաղցիցեն։
Արի ի խոստովանութիւն ի գիշերի, ի սկիզբն ի գլուխ պահուց քոց՝՝. հեղ իբրեւ զջուր զսիրտ քո առաջի Տեառն. համբարձ զձեռն քո վասն անձանց տղայոց՝ որ լուծանէին ի սովոյ ի գլուխ ճանապարհաց ելից եւ մտից քոց։